
Շախմատի կանանց ԵԱ. Աննա Սարգսյանը 5-րդն է

Ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն: Ինչպես հայտնել ենք, Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, բայց մեր հաջողություններն այսքանով չեն ավարտվել:
Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը վաստակած 7.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը՝ նվաճելով women’s grand swiss հոկտեմբերին կայանալիք մրցաշարի ուղեգիր, որտեղ կխաղարկվի հավակնորդների մրցաշարի 2 ուղեգիր:
Լիլիթ Մկրտչյանը 6.5 միավորով գրավել է 31-րդ հորիզոնականը: Մարիամ Մկրտչյանը 6 միավորով 40-րդն է, Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 5 միավորով 60-րդն է, նույնքան միավորով Մարիա Գևորգյանը գրավեց 62-րդ տեղը, իսկ Սիրանուշ Ղուկասյանը 4 միավորով գրավեց 88-րդ տեղը: