
«Արսենալ»-ը ձեռք է բերել Մարտին Էդեգորի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալ»-ը և «Արսենալ»-ը համաձայնության են հասել Մարտին Էդեգորի տրանսֆերի հարցում. նորվեգացի կիսապաշտպանը կտեղափոխվի «Արսենալ»: Այս մասին հայտարարություն է տարածել «Ռեալ»-ը:
«Ռեալ»-ը շնորհակալություն է հայտնել Մարտին Էդեգորին ակումբը ներկայացնելու ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և օրինակելի պահվածքի համար: Ակումբը ֆուտբոլիստին և նրա ընտանիքին լավագույնն է մաղթել իր կարիերայի հաջորդ փուլում: