«ԱԺ-ում սահմանափակվում է լրագրողների տեղաշարժը. ի՞նչ նոր միտումներ է կանխորոշում ԱԺ որոշումը». ՈՒՂԻՂ
Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Օգոստոսի 18-ին, ժամը 00.10-ին, «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաների վարորդները Կոմիտասի պողոտայում վրաերթի էին ենթարկել մոտ 70 տարեկան անհայտ անձի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամը 07.00-ին մահացել էր:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա):
Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում օգոստոսի 20-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 1828, 1855 և 1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմներում զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում: Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Արտեմիի:
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, այսօր վիճաբանություն է եղել քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Բանն այն է, որ այս թաղամասում նախատեսվում է բարձրահարկ շենք կառուցել, մինչդեռ բնակիչներն արդեն դեմ են թաղամասում բարձրահարկ շենքի կառուցմանը, քանի որ դրանով խաթարվում է թաղամասի ճարտարապետական տեսքը, որովհետև «Ֆիզգորոդոկում» հիմնականում 3-4 հարկանի շենքեր են։
Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը չի կարող իր քաղաքացիների համար անվտանգ տեղափոխություն ապահովել մինչեւ Քաբուլի օդանավակայան: Այդ մասն ասված է օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Փաստինֆո» ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանն ԱԳ նախարար նշանակվելիս նախապայման է դրել, որ չի հեռանալու կառավարական առանձնատնից, որտեղ տեղափոխվել էր ԱԺ նախագահ նշանակվելիս: Նա պահանջել է, որ շարունակի բնակվել կառավարական առանձնատանը:
Լիովին համաձայն եմ, և հենց դրա համար է, որ Արարիչ Աստված օրհնելով, ընդունելով ու արդյունավորելով Վեհափառի ջանքերը՝ առավել մեծ ծառայության առաջնորդեց, որպեսզի պատմության այս ժամանակահատվածում հենց նա վարի Հայոց փրկության տապանը՝ Հայաստանյայց Եկեղեցին: Եվ, փառք Տիրոջ, այս խառնակ ու փորձանաշատ ժամանակներում Հայոց Եկեղեցին նավարկում է խաղաղ, անվրդով, շրջահայացությամբ:
Օգոստոսի 20-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման և ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԽ գրասենյակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունենալու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Այս մասին հայտնում է թուրքական haberturk-ը՝ հղում անելով Reuters-ին:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հաղորդում է, որ Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ Արցախի ավստրալիացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախօրեին Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը պարունակում էր կարեւոր շեշտադրումներ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ղեկավարը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հանգուցալուծվել է եւ նույնիսկ առաջարկում էր չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։
«Բողոքարկել ենք գլխավոր դատախազին՝ տեսակցությունների սահմանափակման մասին որոշումը, սակայն դեռ որևէ արձագանք չունենք, բավարարելու կամ մերժելու մասին որոշում չենք ստացել, որ հետագա անելիքները ըստ այդմ որոշենք: Այս պահի դրությամբ արգելքը ամբողջ ծավալով շարունակվում է, արտաքին աշխարհի հետ որևէ շփման միջոցի հնարավորություն չկա»:
Մոսկվայի հյուսիսարևելյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շինարար միգրանտների մասնակցությամբ: РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ բախումը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր շինհրապարակներից մեկում՝ «Նեկրասովկա» մետրոյի կայարանի հարևանությամբ:
Օգոստոսի 19-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու և Շահինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել», «Լեքսուս» և կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված: Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը եւ բացահայտումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է օգոստոսի 25-ից եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնն օգոստսի 19-ին հեռախոսով քննարկել են Աֆղանստանի իրադրությունը, այդ թվում Քաբուլի օդանավակայանից երկրների մարդկանց տարահանման գործընթացը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հայաստանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցով առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ:
Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնատիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաեւ մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներեւ այլն)։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը պլանավորում է քաղաքականությունից հեռանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին Բունդեսթագում կայանալիք ընտրություններից հետո:
Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 20-ին Սպիտակ տանը հանդես կգա ճառով՝ նվիրված Աֆղանստանից մարդանց տարահանման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում։ Նա օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։
Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին: Հանդիպումը և քննարկումը կիրականացվի տեսակապի միջոցով։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արցախում օգոստոսի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։