Բաժիններ՝

Գիտնականները բացատրել են, թե որ վարժություններն են կտրուկ նվազեցնում քաղցկեղի ռիսկը

Սան Պաուլոյի դաշնային համալսարանի գիտնականների խումբը պարզել է, թե վարժությունների որ տեսակն ու ինտենսիվությունն է մեկ երրորդով նվազեցնում քաղցկեղի առաջացման ռիսկը: Այս մասին գրում է EurekAlert-ը:

Նշվում է, որ փորձագիտական ​​վերլուծությունը հիմնված է 12 ուսումնասիրությունների վրա, որին մասնակցել է գրեթե 1.3 միլիոն մարդ՝  6-25 տարվա ընթացքում:

«Պարզվել է, որ ուժային և աերոբիկ վարժությունների համատեղումը տալիս է լավագույն արդյունքները և նվազեցնում քաղցկեղի առաջացման ռիսկը 28%-ով»,- ասում են գիտնականները:

Եթե ​​դուք զբաղվում եք միայն ուժային վարժություններով, ապա դրանք նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը 14%-ով:

Բժիշկները զգուշացնում են, որ արդյունավետության համար պետք է մարզվել շաբաթական առնվազն երկու անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս