ԵԱՏՄ երկրները մշակում են փաստաթղթերի փաթեթ, որոնք թույլ են տալիս ընդլայնել ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Ութերորդ գումարման Ազգային ժողովում խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների տեղաշարժը շենքի ներսում սահմանափակվել է։ Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այս ամենն անում են անվտանգության նկատառումներից ելնելով, ուստի լրագրողները կարող են աշխատել միայն միջանցքի մի փոքր հատվածում։
Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծն է.
Սոցիալական ցանցերում օտար տառերով հայերեն գրառումների հետ կապված իրավիճակը բավական փոխվել է, սակայն դեռ գոհացուցիչ չէ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Նա նշեց, որ հասարակության շրջանում այդ հարցի հետ կապված բավական փոփոխություն է տեղի ունեցել, շատերը անհանդուրժող են նման գրառումների հետ կապված և հորդորում են գրել մեսրոպատառ հայերենով:
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած Քասթամոնու, Բարթըն և Սինոփ նահանգներն աղետի գոտի է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Դրսի լսարանը թքած ունի իր պատրաստակամության վրա, որովհետև դրսի լսարանն արդեն իր աշխարհագրությունը, իր պլանները գծել է, և այդ պլաններում Հայաստանը մասնակից չէ: Վերջացան այն ժամանակները, երբ Հայաստանը սուբյեկտ էր. 2020 թվականի նոյեմբերի 9-ից Հայաստանը վերածվեց առարկայի, և ինչի՞ մասին է այդ առարկան պատրաստվում բանակցել սուբյեկտների հետ, որոնք նրան որպես այդպիսին չեն ընդունում, չեն ընկալում՝ ինձ համար հանելուկ է:
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ժիրայր Պողոսյանին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։
Ադրբեջանի Իմիշլի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ:
Օգոստոսի 13-ին, ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Օգոստոսի 13-ին, ժամը 15։41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:
Օգոստոսի 2-ից աշխատանքներն է սկսել ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։ Երկրի համար բախտորոշ խնդիրների լուծմանն օր առաջ լծվելու փոխարեն պատգամավորները փաստացի զբաղված են իրար մերկացնող, վարկաբեկող նյութերի բարձրաձայնումներով։
Հայաստանում նոր բնակարանների կառուցման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը խրախուսելու և երկրի տարածքային համաչափ զարգացումը խթանելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ նոր բնակարանների կառուցապատումը Երևան քաղաքից և Երևանի կենտրոնից ուղղորդելով դեպի մարզեր:
Արդյունքում` օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։
«Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Քալաթ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների մի ներկայացուցչի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա:
«Երիտասարդության ուժը» ռազմա-մարզական հավաքի շրջանակներում «Հայրենիք» կուսակցության ճամբարականներին էր այցելել կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է «Նորքի զինված» խմբի գործով հերթական դատական նիստը։
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։
Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:
Արտաքին աշխարհի առումով այս հայտարարությունները ամրագրվել են նաև Հայաստանի և Ադրբեջան անդամության գործընթացներով տարբեր միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ՄԱԿ-ում և Եվրոպայի Խորհրդում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հարություն Գևորգյանին վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ նշանակելու մասին։
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանն օրերս պաշտոնական հայտարարություն տարածեց Ստեփանակերտում ջրի խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ Արցախի մայրաքաղաքում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը։
Ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտման 41 արձանագրություն։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 11-ից սկսած թուրքերը հետապնդում են սիրիացի փախստականներին, թիրախավորում նրանց բնակության վայրերն ու աշխատատեղերը։
Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60…-70 աստիճան:
Օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Թալիբան» արմատական շարժման անդամները վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը՝ Ուրուզգանի նահանգի վարչական կենտրոնը, նահանգ, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: