Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն ընդլայնում է ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան

ԵԱՏՄ երկրները մշակում են փաստաթղթերի փաթեթ, որոնք թույլ են տալիս ընդլայնել ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միությունում ավիաշինարարության ոլորտում արդյունաբերական կոոպերացիան ընդլայնելու վերաբերյալ կլոր սեղանի շրջանակներում, որը կայացել է ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ:

«Աշխատանքն ակտիվացնելու համար, որը մեզ հանձնարարել են իրականացնել Միության երկրների նախագահները, անհրաժեշտ եմ համարում նախապատրաստել ավիաշինարարության ոլորտում համագործակցության խորացման միջոցառումների ծրագիր, ինչպես նաև առաջարկություններ մշակել այդ ոլորտում ԵԱՏՄ պետությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման վերաբերյալ ՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու ոլորտի զարգացման գերակա ուղղությունները», – նշել է Արտակ Քամալյանը:

Այս նախաձեռնությունը քննարկվել է Միության երկրների ավիացիոն տեխնիկա արտադրող լիազորված մարմինների, ձեռնարկությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աշխատակիցների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս