Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդում վարչության պետ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հարություն Գևորգյանին վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հարություն Գևորգյանի դիմումը՝

1. Հարություն Իշխանի Գևորգյանին նշանակել վարչապետի աշխատակազմի
անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ25-31-Ղ2-1)։

2. Հարություն Իշխանի Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց
վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,– ասվում է որոշման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031