Վրաստանը ԵՄ-ին 1 շիշ գինի չի կարողացել վաճառել, ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել․ Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ն ԵՄ-ով փոխարինելու մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում նախընտրական քարոզարշավի ժամանակ շեշտեց՝ Ռուսաստանի հետ թշնամանալը մեր երկիրը լիարժեք փակուղի է տանում, ինչի հետևանքով ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում է հայտնվելու։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն և ճանապարհներ գտնեն հարցի լուծման ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվում։
«Ռուսաստանն ասում է՝ հայ ժողովուրդն իմ բարեկամն է, բայց ձեր ղեկավարությունը թող որոշի՝ եթե ուզում է մեր թշնամու հետ համագործակցի, իրա ցավն էլ տանեմ, թող ժողովուրդն իմանա, որ մենք իրենց բարեկամն ենք, չենք ուզում քայլ կատարել»,- ասաց նա։



