Ինչքա՞ն կպաշտպանեն ռուսները մեր երկիրը

Նիկոլը Հայոց բանակը համառորեն հասցրեց այն վիճակին, որ մեր զինված ուժերը այլևս չեն կարող պաշտպանել երկիրը։ Այս հանգամանքներում ռուսական զորքի օգնությամբ մեր սահմանների պաշտպանությունն այս պահին այլընտրանք չունի։ Սակայն ռուսական զորքի օգնությամբ անվտանգության ապահովումն էապես տարբերվում է ներկայումս մշակվող ռազմավարությունից, որը ենթադրում է պաշտպանություն ռուսական զորքի միջոցով։

Ռուսաստանը ունի իր շահերը Հայաստանում, և մեր տարածքի պաշտպանությունը ևս բխում է իր շահերից, թեև այն կարող է որոշակի լարում ստեղծել Ադրբեջանի հետ իր հարաբերություններում։ Նմանապեսև, Ռուսաստանն ունի իր շահերն Ադրբեջանում, և նա կարող է սպասարկել այդ շահերը նաև Հայաստանում գտնվող ռուսական զորքերի միջոցով։

Ասենք, Ադրբեջանից ստացվող նավթի գների 10% իջեցման դիմաց Ռուսաստանը կարող է զիջել 3 գյուղ Սյունիքում։ Նմանապես, Կասպիցում սև ձկնկիթի արդյունահանման իր արեալի ընդլայնման դիմաց Ռուսաստանը կարող է զիջել Սոթքի հանքի մնացած մասը։

Ադրբեջանը, թերևս, կհամաձայնվի նման գործարքների, քանի որ նավթի գները, ձկնորսության գոտին հետո կարող է վերականգնել շուկայական, քաղաքական կամ իրավական միջոցներով, իսկ վերցրած գյուղերն ու հանքերը, որտեղ տեղակայված կլինի ադրբեջանական զորքը, առանց ռազմական գործողությունների արդեն ետ չի տա, մինչդեռ Հայաստանը բանակ չունի։ Հայոց բանահյուսության մեջ նման իրավիճակները կոչվում են «հարսի բարեմասնություններով փեսուն լավություն անել»։

Բայց սրանք Հայաստանը պատառ-պատառ Ադրբեջանին հանձնելու փոքրիկ սցենարներ են։ Գլոբալ աղետը կարող է վրա հասնել այն ժամանակ, երբ Ռուսաստանը զգա, որ իր անվտանգության համար ավելի կարևոր խնդրի, ասենք, Ուկրաինայի համար, եղած զորքերը չեն բավարարում, և ստիպված լինի Հայաստանում և Արցախում եղած զորախմբերը հանել ու տանել իր համար ավելի մեծ ռազմավարական արժեքներ ներկայացնող թատերաբեմեր։ Այս դեպքում Հայաստանի սահմանները մերկանում են, և նա միայնակ դեմ հանդիման է մնում կատաղի թշնամիների դեմ։

Ի դեպ, նմանատիպ սցենարներ արդեն խաղարկվել են 1918 և 1992 թվականներին։ Երկու դեպքում Հայաստանը կարողացավ նվազագույն կորուստներով, որոշ գնահատականներով՝ անգամ շահույթով դուրս գալ եղած վիճակից, քանի որ կար միջազգային ակտիվ միջամտություն, ու նաև երկիրը փաստացի կառավարող ուժերը կարողացան շատ արագ բյուրեղացնել Հայաստանի պոտենցիալը և դիմակայել թշնամուն։

Ներկայումս իրավիճակը բացարձակ այլ է՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ գտնվում է խորը միջազգային մեկուսացման մեջ, ՀՀ կառավարող ուժը, ըստ որոշ տվյալների, բաղկացած է դավաճաններից, բանակը, անվտանգային համակարգերն այս իշխանություները կազմաքանդել են, երկիրը կքած է սոցիալ-տնտեսական խնդիրների, արտաքին պարտքերի մեջ, իսկ ընդդիմությունն առայժմ զբաղված է դատարաններում ինչ-որ բաներ վիճարկելով։

ԱՐՏԱԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս