Ոստիկանության Մեծամորի բաժին hուլիսի 20-ին, ժամը 12.20-ին, հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին:
Մասնավորապես այդ անձը արտաբերել է, թե «Վանեցյան գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։
«Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել հարձակվող Անտուան Գրիզմանին վաճառելու համար:
Առնվազն 25 մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով ՉԺՀ-ի Հենանի կենտրոնական նահանգի Չժենչժոու քաղաքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանված կարգը, որի նպատակն է կանխարգելել կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը Զինված ուժեր:
Ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը «Շուշի-2021. Ղարաբաղի գլխավոր միջնաբերդը հայ-ադրբեջանական կոնֆլիկտից հետո» վերտառությամբ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նախ խոսում է Ֆիզուլիի (Վարանդա) կողմից Շուշի տանող կառուցվող ճանապարհի մասին:
ԵՊՀ շրջանավարտների միավորումը (նախագահ Արսեն Քարամյան), ՀՀ երրորդ նախագահ, Միավորման պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցված բազմաբնակարան համալիրում (Զեյթուն 3) բնակարան նվիրաբերեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Վահագն Վերմիշյանին կալանավորելու պատճառներին, նշեց դրանցից մի քանիսը, որոնցից մեկը վերաբերում է Վերմիշյանի այն կասկածներին, որ հնարավոր է՝ Իրանից ցեմենտի անվան տակ ՀՀ է ներմուծվել փոշիանման զանգված։
Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը համակարգում, թերևս, իր աշխատանքային կենսագրության վերջին օրերն է ապրում: Ըստ ամենայնի, նա շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան այս տարի դիմորդների թվի պակաս ունի:
Հուլիսի 21-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Այն ահռելի մեծ ճանապարհը, որը ես անցել եմ, իր գինն ունի և դրա գինն է կյանք և առողջություն. Չարչյան:
Նա է կապիտուլյացիայից հետո հունվարի 11-ին իր «կառուցողական» գործընկերոջ հետ հակահայկական փաստաթուղթ ստորագրել, որտեղ գերիների վերադարձի մասին որեւէ խոսք չկա։
2018-2020 թվականներին մետաղի ջարդոնի անվան տակ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 50.000 տոննա մաքուր երկաթ. համեմատության համար նշենք, որ այս ժամանակաշրջանին նախորդող երկու տարում արտահանվել է 2000 տոննա մաքուր երկաթ։
ՍԴ-ին ասում ենք ատելության խոսք, բռության կիրառումն ու դրա կիրառման սպառնալիք է կապիտուլյանտի ողջ քարոզարշավը: ՍԴ-ն պատասխանում է, որ դրանք ուղղված են եղել քաղաքական հակառակորդների ոչ թե ընտրողներին: Այսինքն, քաղաքական ուժերին սպառնալ կարելի է:
Արմեն Չարչյանը դուրս եկավ Վարդաշեն ՔԿՀ-ից. ՈՒՂԻՂ:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հուլիսի 21-ին, հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին։
Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։
«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները հաջողության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում:
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, իր թիմը մտածում է Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Միսակյանի նախագահությամբ, փոխեց «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանների՝ Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը, և Չարչյանի նկատմամբ կիրառեց 15 միլիոն դրամ գրավ և ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին:
Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախում սահմանամերձ Սյունիքն է։ «Մի քանի գյադա-գյուդա կա, խորհուրդս՝ ասֆալտի վաննաներ ընդունեք… չագուչի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու»․ սպառնալիքներ, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անպայման գալու են Սյունիքի մարզի համայնքապետերի հետևից և Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ «բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա»։
2020 թվականի հունիսի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 9 տոկոսով (էջ 5), իսկ այս ընթացքում չեն ավելացել թոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։ 2021 թվականի հունվար-մայիսին՝ 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ միջին աշխատավարձն էլ աճել է սննդամթերքի գնաճից 2 անգամ պակաս չափով՝ ընդամենը 4,4 տոկոսով (էջ 77):
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը, վերացրեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն ու որպես խափանման միջոց կիրառեց գրավը և ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի հայրը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: