«Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը։
Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են,որեւէ հայանպաստ եւ դրական լուծում ակնկալել միամտություն է։

Ինչո՞ւ։ Ասեմ…

Կապիտուլյանտների քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։

Կապիտուլյանտն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։

Նա էր ալիեւներին «կիրթ ու կառուցողական» համարում։

Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։

Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել, այլ ՝ իր «ժողովրդավարությունը»։

Նա է բերել կապիտուլյացիա եւ նվաստացում։

Նրա եւ Ադրբեջանի ղեկավարի «պասերով խաղերի» հետեւանքով սկսվեց լայնածավալ պատերազմ։

Նա է հոկտեմբերի 19-20 -ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից,որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել, Շուշի ու Հադրութ կորցրել։

Նա է կապիտուլյացիայից հետո հունվարի 11-ին իր «կառուցողական» գործընկերոջ հետ հակահայկական փաստաթուղթ ստորագրել, որտեղ գերիների վերադարձի մասին որեւէ խոսք չկա։

Նրա անգործության արդյունքում է, որ թշնամին Հայաստան է մտել։

Եվ վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը հանուն իր աթոռի»։

Տեսանյութեր

Լրահոս