Ինչո՞ւ են շարունակական աճում սննդամթերքի գները․ Պարզ հարցեր օրվա իշխանական խմբակին

1 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 5,4 տոկոսով (էջ 33), սակայն ՀՀ դրամն արժեվորվել է շուրջ 10 տոկոսով։ Այս դեպքում․

«Ինչո՞ւ են շարունակական աճում սննդամթերքի գները, հատկապես՝ ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքներինը, որի միջին տեմպը մեր երկրում շուրջ 2 անգամ գերազանցում է միջազգային շուկաներում արձանագրվածին։»։

2 2020 թվականի հունիսի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 9 տոկոսով (էջ 5), իսկ այս ընթացքում չեն ավելացել թոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։ 2021 թվականի հունվար-մայիսին՝ 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ միջին աշխատավարձն էլ աճել է սննդամթերքի գնաճից 2 անգամ պակաս չափով՝ ընդամենը 4,4 տոկոսով (էջ 77):

Այսինքն՝ քաղաքացիների իրական եկամուտները հետևողականորեն նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է։

Այսպիսով հարցը․ «Այս մասին զեկուցե՞լ են «վոժդին»։ Մտածո՞ւմ է, թե՞ ․․․»։

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031