Բաժիններ՝

Լեհական շոկոլադե կեքս Murzynek

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Կարագ – 200 գ

2. Շաքարավազ – 160 գ

3. Կակաո – 30 գ

4. Ջուր – 100 մլ

5. Ալյուր – 320 գ

6. Փխրեցուցիչ – 1 թ/գ

7. Ձու – 5 հատ

8. Վանիլին – 1 թ/գ

9. Աղ – 1 պտղունց

Շոկոլադե ջնարակի համար՝

1. Կարագ – 80 գ

2. Կակաո – 40 գ

3. Շաքարի փոշի – 100 գ

4. Կաթ – 8 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Կեքսի համար նախատեսված կաղապարը յուղապատել և տեղադրել յուղաթուղթ: Կարագը հալեցնել կաթսայի մեջ: Ավելացնել շաքարավազը, կակաոն և ջուրը: Տաքացնել և դարձնել միատարր: Չեռացնել, վերցնել կրակից և սառեցնել:

2. Դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը:

3. Սպիտակուցը հարել: Արդեն սառած զանգվածը խառնել դեղնուցի հետ, ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, ինչպես նաև զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը:

4. Զանգվածը լցնել կաղապարի մեջ: Թխել 40 րոպե: Պատրաստել ջնարակը: Կաթսայի մեջ հալեցնել կարագը: Կաթսան վերցնել կրակից, ավելացնել կակաո, շաքարի փոշի և կաթ: Լավ խառնել:

5. Ջնարակը լցնել սառած կեքսի վրա: Զարդարել ըստ ցանկության և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս