Ավստրալիան Pfizer-ի պատվաստանյութը նախընտրելի է համարել տարեցների համար
Ավստրալիայի իշխանությունները COVID-19-ի հիվանդացության աճի ֆոնին չեղարկել են տարեցների համար AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութի օգտագործման սահմանափակումները: Այդ մասին հաղորդել է AP գործակալությունը։
Երկրի առողջապահության նախարարության ղեկավար Գրեգ Հանթը հավելել է, որ Pfizer-ի պատվաստանյութը նախընտրելի է մնում այդ թվում նաեւ տարեցների համար, գրում է Sydney Morning Herald-ը: Մեկ օր առաջ կառավարությունը հայտարարել է, որ չեղարկվում են այդ պատվաստանյութը 40-ից բարձր տարիքի քաղաքացիների համար չկիրառելու հանձնարարականները:
Գրեգը նշել է, որ իրեն հայտնի չէ, թե քանի մարդ է ցանկանում պատվաստվել AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութով: Առայժմ Ավստրալիայում արդեն օգտագործվել է շուրջ 4,6 մլն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութ եւ գրեթե 2,8 մլն չափաբաժին Pfizer-ի պատվաստանյութ:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը չէր հանձնարարել այդ պատվաստանյութը ներարկել 50-ից ցածր տարիքի քաղաքացիներին, իսկ հետո նշաձողը մինչեւ 60 տարեկան բարձրացրել է պատվաստումից հետո թրոմբների առաջացման ռիսկի պատճառով: Սահմանափակումները չեղարկվել են Ավստրալիայում դելտա շտամի տարածման պատճառով, որն ավելի վարակիչ է: Ավելի վաղ Ավստրալիայում AstraZeneca-ի պատվաստանյութ ստացած ավելի քան 3,8 մլն մարդկանցից 60-ի մոտ խախտումներ են դիտվել արյան մակարդման մեջ:
Նրանցից երկուսը մահացել է, 22-ը գտնվում են հիվանդանոցում, ընդ որում չորսը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 36 մարդ ապաքինվում է: Կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում է ստացել ավստրալացիների միայն 5 տոկոսը:
Մայրցամաքում նաեւ հասանելի է Pfizer-ի պատվաստանյութը, բայց առայժմ դրա պահանջարկը գերազանցում է առաջարկին: Ավստրալիայում կորոնավիրուսի դելտա շտամով վարակման դեպքերը գրանցվում են հունիս ամսից: Մինչեւ այժմ առկա է այն կարծիքը, որ Ավստրալիայի իշխանությունները համեմատաբար հաջողությամբ են զսպել կորոնավիրուսի տարածումը:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է վարակման 30 հազար 554 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: