Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան հրաժարական է տվել: Այդ մասին Ժվանիան ինքը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Ավտոներկրողներն ու բեռնափոխադրողներն այսօր կրկին ՊԵԿ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին։ Ինչպես հավաքվածներն էին պնդում՝ իրենք, մի քանի ամիս է՝ տասնյակ նամակներ են ուղղել ՊԵԿ-ին, սակայն որևէ պատասխան չեն ստացել, ուստի հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ փորձելով ստանալ պատասխանները:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել Արցախում ապրող մարդկանց նկատմամբ Ադրբեջանի կողմից տեղեկատվական ահաբեկչության մասին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայով և դրա հետևանքներով պայմանավորված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր իրողություններին և մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար իր ծրագիրը:
Իտալիան ավարտել է Աֆղանստանից իր զորակազմի դուրսբերման գործողությունը: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են հայկական կողմին։
Դեռ հայտնի չէ, թե որտեղ է շարունակելու կարիերան «Ռեալից» հեռացած պաշտպան Սերխիո Ռամոսը:
Արարատի մարզի Վեդիից ոչ շատ հեռու գտնվող աղբավայրը նորից հայտնվել է կրակի ճիրաններում։ Ահազանգը տեսանյութով 168.am-ին է փոխանցել Վեդի քաղաքի բնակիչը, որի այգիները տանող ճանապարհն անցնում է հենց այդ աղբավայրի մոտով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ռուսաստանյան նավերը ջրասույզ անեին բրիտանական Defenderէսկադրային ականակիրը Ղրիմի ափերի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ, միեւնույն է Երրորդ համաշխարհային պատերազմը չէր սկսվի։
Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։
Անցած ուրբաթ օրը՝ հունիսի 25-ին, աննախադեպ տապ է գրանցվել Կանադայի արեւմուտքում, Բրիտանական Կոլումբիա նահանգում եւ մասնակիորեն Ալբերտայում. Լիթոն փոքրիկ քաղաքը երրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանային ռեկորդներ է սահմանում ամբողջ երկրի համար, իսկ երեքշաբթի օրը՝ հունիսի 29-ին, Լիթոնում գրանցվել է ըստ Ցելսիուսի 49,6 աստիճան: Այդ մասին հաղորդում է CBC-ն:
«Ռոմայի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լեոնարդո Սպինացոլան ամռանը կարող է տեղափոխվել ավելի բարձր կարգի ակումբ:
Բրիտանական դատարանը բացահայտել է «Ադրբեջանական լվացքատան» միջոցով 14 մլն ֆունտ ստերլինգ անօրինական գումար Միացյալ Թագավորություն բերած զույգի ինքնությունը:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը:
Վերջին շաբաթներին «Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպանի նկատմամբ «Սիթիի» հետաքրքրության մասին իրարամերժ հաղորդումներ էին հայտնվում: Ֆուտբոլային լրագրող Էքրեմ Կոնուրի վերջին լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ բանակցել է Ռամոսի հետ՝ փորձելով համոզել «Ռեալի» լեգենդին տեղափոխվել Անգլիա:
Թուրքիայում շարունակվում է տարածվել կորոնավիրուսի «դելտա» տեսակը (հնդկական շտամ): Այս շտամով ախտահարման 138 դեպքերի թիվը հասել է 224-ի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Դիմել ենք մեր կորպուսին, պատասխանել են՝ մի քանի օր սպասեք, զորք պետք է ավելացնենք, ու դուք ձեր խոտը կքաղեք,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը, ապա հավելեց,- Կորպուսից (ՊՆ) եկան, նայեցին, գծագիր գծեցին, թե որ տարածքներում են ադրբեջանցիները մոտիկ նստած, որ խոտհարքները չպետք է օգտագործվի, լրիվ դրանք գրեցին ու գնացին, մի 2 օր էլ սպասենք ու սկսենք մեր խոտը քաղել»։
Հունիսի 30-ից հուլիսի 5-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբանական թիմը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմել է բողոքով՝ վերացնել «Հայաստան» դաշինքը ներկայացնող բժշկի նկատմամբ քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին քննիչ Գ․Մարգարյանի 18․06․2021թ․ որոշումը:
2021թ հունիսի 29-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում միմյանց են բախվել Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհու վարած «Պորշ Կայեն» մակնիշի և Ձորաղբյուրի 57-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նույն օրը՝ ժամը 20:21-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինս հարցաքննվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
https://www.youtube.com/watch?v=R68U-irzXMI (տեսանյութ)
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ռուսաստանի նախագահի հասցեին դիմումների ընդհանուր թիվը «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի նախապատրաստման շրջանակում, կազմում է 1 574 581:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան վերջին պատերազմից սկսած, Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և փորձելու է ռազմա-քաղաքական առումով շրջադարձերի տանել տարածաշրջանը:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում:
Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կամ առանձին 9-ից ավելի զորավարժություններ են անցկացրել։ Հունիսի 21-23-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունից հետո, Բաքվում հունիսի 28-30-ը թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվել են մոտ 600 հոգանոց անձնակազմ։
Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում: Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, ռազմածովային ուսումնավարժանքները ստացել են «Կայուն անվտանգություն 1400» անվանումը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը հունիսի 29-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է կենսաէթիկայի վերաբերյալ ռեզոնանսային օրինագիծը, որը, մասնավորապես, ենթադրում է արհեստական բեղմնավորման հնարավորություն միայնակ կանանց եւ այն կանանց համար, որոնք միասեռ հարաբերությունների մեջ են։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին: