Նաիրա Զոհրաբյանը կմնա քաղաքական առաջնագծում․ թե ի՞նչ ձևաչափով՝ քննարկում են

Այսօր տեղեկություն տարածվեց, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) նախկին պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը որոշել է վերադառնալ լրագրություն․ նա ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել և  առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։

168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, սակայն, տեղեկացրեց,  որ այդ նախաձեռնությունները քննարկումների փուլում են․ «Վերջնական որոշում դեռևս չկա․ քննարկումներ են, որոնք կախված են շատ հանգամանքներից»։

Ի պատասխան հարցին, թե առհասարակ ի՞նչ գործունեություն է պատրաստվում ծավալել, նա նշեց․

«Ես անպայմանորեն մնալու եմ քաղաքական առաջնագծում․ դա ինչ ձևաչափով կլինի՝ քաղաքական կուսակցության, թե այս պահին դեռևս հասարակական կազմակերպության, թե մեդիահոլդինգի տեսքով, թե երեքն էլ միասին, այս պահին իմ համախոհների հետ միասին քննարկումների փուլում ենք»։

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ վերջնական որոշումները կայացնելու համար։

Հարցին՝ լինելո՞ւ են արդյոք քաղաքական հանդիպումներ՝ նա պատասխանեց․ «Այո, լինելու են․ այդ մասին ավելին այս պահին ասել չեմ կարող»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930