ՀՀ ՊՆ ղեկավարն «Էրեբունի» օդանավակայանում քննարկել է ՌԴ-ի հետ ռազմաավիացիոն համագործակցության ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարութնունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ:

Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

Տեսանյութեր

Լրահոս