Գիտական հետազոտությունների խթանման օրինագծերն ԱՄՆ-ին կօգնեն առաջ անցնելու Չինաստանից. Բայդեն
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հունիսի 28-ին ընդունված երկու օրինագծերն ԱՄՆ-ում գիտահետազոտական եւ փորձնա-կոնստրուկտորական մշակումների խթանաման մասին երկրին կօգնեն երկար տարիներով գերազանցելու Չինաստանին եւ մնացած ամբողջ աշխարհին: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Քամահրանքների եւ ներդրումների կրճատման տասնամյակները մեզ դրեցին անշահավետ մրցակցային դրության մեջ, քանի որ ամբողջ աշխարհում երկրները, ինչպիսին է Չինաստանը, միջոցներ են ներարկում եւ նպատակամիտված զարգացնում նոր տեխնոլոգիաներ ու ճյուղեր՝ մեզ թողնելով հետեւում մնալու իրական ռիսկի ներքո»,- նշել է նախագահը:
«Մեզ անհրաժեշտ են պատմական ներդրումներ մեր մրցունակության բնագավառում, որոնք օժանդակեն գիտատեխնիկական եւ փորձնա-կոնստրուկտորական մշակումները, նորաստեղծությունները, կիսահաղորդիչների արդյունաբերությունն ու առաջավոր արտադրությունը, մեր տնտեսության աճի եւ լավ վճարվող աշխատատեղերի ստեղծման նպատակով միջին դասի համար Ամերիկայի յուրաքանչյուր անկյունում: Բայդենը հիշեցրել է, որ հունիսի սկզբին Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն օրինագծին, որը երկրի բյուջեից 250 միլիարդ դոլար կտրամադրի տեխնիկական ոլորտում Չինաստանին դիմակայելու համար:
Միջոցները կհատկացվեն NASA-ի, առեւտրի եւ էերգետիկայի նախարարությունների աշխատանքի ապահովմանն առաջավոր տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում: Նախագահն ընդգծել է, որ կստորագրի այդ երեք օրինագծերը Կոնգրեսի երկու պալատների կողմից հավանության արժանանալու դեպքում, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: