Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների։

Արցախի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որոնողական և այդ ուղղությամբ տարբեր խողովակներով իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտներն ու խնդիրները։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԱՀ կառավարությունը, սերտ համագործակցելով ՀՀ կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ, անում է հնարավորն անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ: «Արցախի իշխանությունների համար գերիների վերադարձման ու անհայտ կորած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցը շարունակում է մնալ թիվ մեկ օրակարգային խնդիրը և այդ ուղղությամբ գործադրվում են բոլոր միջոցները դրական տեղաշարժ ունենալու համար»,- հավաստիացրել է նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս