Բաժիններ՝

Վրաստանում ռուս զբոսաշրջիկների մեքենան ընկել է ձորը

Վրաստանում ռուս զբոսաշրջիկների մեքենան ընկել է ձորը․ նրանց վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Հայտնի է, որ երեք ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Գոմբորի լեռնանցքում։

Ինչպես նշվում է, մեքենան ընթացել է Թբիլիսին Թելավ քաղաքի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհով։ Վարորդը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցի ղեկը, և մեքենան ընկել է ձորը, ինչի հետևանքով զբոսաշրջիկները վնասվածքներ են ստացել։

ԶԼՄ-ները հաղորդում են, որ տուժածներին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են Թելավի հիվանդանոց։ Հիվանդանոցում հայտնել են, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ այս պահին դիտարկվում է վերջինիս Թբիլիսիի հիվանդանոց տեղափոխելու հարցը։

Վրաստանի ոստիկանությունը ավտովթարի փաստով քրեական գործ է հարուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930