
Ավտովթար՝ Աբովյան քաղաքում․ կա տուժած

Հունիսի 6-ին, ժամը 22:20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևանյան փողոցում «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ջ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: