ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ հասարակությունն ամեն ինչին արդեն սովորել է՝ 44 օր կարելի էր խաբել, անընդհատ կրկնել, թե հաղթելու ենք, հետո ժողովրդի վրա բերել խայտառակ պարտություն, տղաներին հաղթանակի կոչերով տանել ճակատ, հետո՝ 5 հազար զոհ, 10 հազար վիրավոր ու հայրենիքի կորուստ, և այս գործընթացը կարծես թե չի ավարտվում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Շոշ, Սարուշեն և Թաղավարդ համայնքներում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված անելիքները։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի այն պնդմանը, թե Տավուշում կան «ադրբեջանական անկլավներ», որոնք պատրաստվում են հանձնել։
Սուդանը մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ ռազմածովային բազայի շուրջ համաձայնագիրը: Այդ մասին Սուդանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Օսման ալ Հուսեյնը հայտնել է Blue Nile հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ադրբեջանում սկսվել է այնտեղ պահվող հայ գերիներից երկուսի գործով դատավարությունը, հայտնում են տեղի լրատվամիջոցները` մանրամասնելով, որ Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործությունների համար»:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ իրավապահ համակարգը կենտրոնացած է միայն կապիտուլյանտին ժողովրդի դատաստանից պաշտպանելով՝ երկրում հանգիստ մարդ կսպանեն, կթալանեն, կծեծեն, կբռնաբարեն։ Երկու օրում երկու աղմկոտ սպանություն։ Նիկոլ, էս ի՞նչ ես անում, արա»։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում հարկային եկամուտները կազմել են 618,4 մլրդ դրամ։ Տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվող գումարը՝ 68,6 մլրդ դրամ։
Մոսկվա Կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք կրելու, պահելու հատկանիշներով։
Նիդերլանդների խորհրդարանին ուղղված նամակում այդ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիխրի Կաախը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման ինչպես նաև ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ժառանգության գնահատման առաքելության տարածաշրջան գործուղելու կարևորությունը:
«Ադրբեջանական զորքի մուտքը Հայաստան Նիկոլ Փաշինյանի հրավերն է». Տիգրան Աթանեսյան
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Դուք ու ձեր ցուցակի առաջնորդը մեր տղաներին ֆիզիկապես ոչնչացնելու պայմաններ է ստեղծել, իսկ այդուհետ` անարգել ու խոշտանգել տղաների դիակները, բարոյապես ոչնչացրել նրանց ծնողներին ու մեզ:
Ընդամենը երկու օր առաջ Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում սպանվել էր նաև Դոն Պիպոյի եղբայրը։
Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր կենդանի: Այնուհետև, նրանց հետ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, ՌԴ զինվորականների և Տեղ համայնքի ղեկավարի, Արավուս գյուղի վարչական ղեկավարի մասնակությամբ բանակցությունների արդյունքում վերադարձվել են կենդանիներից 37-ը: Այս մասին եղել է նաև հրապարակում լրատվամիջոցներում:
Գագիկ Մինասյանը՝ դիահերձարաններում զինվորների մասունքների, սահմանների անվտանգության մասին՝ ՈւՂԻՂ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը գլխավորում է չինական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական բանակցություններում, եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը համաձայն են երկկողմ համագործակցության զարգացման կարեւորությանը:
Արցախում հունիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել։
Այս ընտրությունների սոցիոլիոգիան էապես տարբերվում է նախորդներից. հիմա ընտրության հարցը սարսափելի պարզ է՝ վերելքի հնարավորությո՞ւն, թե՞ չդադարող պարտություն։ Բայց նույնիսկ նման հարցադրումն ունի կողմնակիցների ճամբարներ։
Մայիսի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա», «ՎԱԶ-21083» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21083»-ի և «Մերսեդեսի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Արցախյան բանակցային գործընթացը միտումնավոր տապալվել է այնպես, որ Ադրբեջանի, Թուրքիայի, և նույնիսկ ծայրահեղական իսլամիստների լայնամասշտաբ ու բացահայտ զավթողական պատերազմը լեգիտիմացվեց ամբողջ աշխարհի կողմից։ Հայաստանի ապակառուցողական գործողությունների պատճառով, աշխարհը չդատապարտեց ագրեսիան, շատերը նույնիսկ շնորհավորեցին Ադրբեջանին։
Տիգրան Աթանեսյանը՝ Փաշինյանի հայտարարությունների ու սահմանային իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ:
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 870-ի:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում: