
Կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ, Դուրյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Սաֆարյան փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: