Բաժիններ՝

Ամառային համեղ դեսերտ «Պանակոտա» մրգային

Բաղադրիչներ՝
4 բաժնի համար՝

• սերուցք 4 բաժակ
• թթվասեր 1 բաժակ կամ յոգուրտ
• դոնդող 2 գ կամ ագար-ագար 1 թ/գ
• շաքարավազ 1/2 բաժակ
• վանիլին

Ազնվամորու մածուկի համար՝
• ազնվամորի 250 գ
• շաքարի փոշի 2 ճ/գ
• լայմի հյութ 1 ճ/գ

Զարդարելու համար՝
• թարմ ելակ
• թարմ կամ սառեցված ազնվամորի
• անանուխի տերև

Պատրաստման եղանակը՝
Դոնդողը թրջել սառը ջրի մեջ 5 րոպե։ Սերուցքը, շաքարավազը և վանիլինը եփել կաթսայի մեջ։ Թողնել եռա, ավելացնել ագար-ագարը։ Եթե օգտագործելու եք դոնդող, կրակի վրայից վերցնել, թողնել հովանա մի քանի րոպե, ավելացնել դոնդողը։

Ապա ավելացնել թթվասերը կամ յոգուրտը և արագ խառնել։ Հովացնել նախքան բաժակների մեջ լցնելը։ Բաժակները թեք հարմարեցնել մեծ ամանի մեջ, մեջը լցնել պանակոտան հավասարաչափ (ինչպես նկարներում է)։ Դնել սառնարան 3-4 ժամ։

Ազնվամորու մածուկի համար ազնվամորին շաքարի փոշու և լայմի հյութի հետ եփել՝ խառնելով մոտ 3-4 րոպե։ Անցկացնել մաղով։ Թողնել սառի։

Լցնել բաժակների մեջ հավասարաչափ (ինչպես նկարում է)։ Մատուցել հատապտուղներով և անանուխի տերևով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս