Բաժիններ՝

Պատվաստումն ավելի քան 11․000 տարեց մարդկանց կյանք Է փրկել Անգլիայում

Անգլիայում COVID-19-ի դեմ բնակչության զանգվածային պատվաստման արշավը կանխել է 60 և ավելի բարձր տարիքի 11,7 հազար մարդկանց մահը, իսկ 65-ից բարձր տարիքի 33 հազար հիվանդների պատվաստման շնորհիվ հարկ չի եղել հոսպիտալացնել: Այդ տվյալները բովանդակվում են Անգլիայի հանրային առողջապահության գործակալության (PHE) հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 14-ին։

Անգլիայի չափահաս բնակչության շուրջ երկու երրորդն արդեն, առնվազն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի սահմանված երկու չափաբաժնից առաջինը, հաղորդում են ԶԼՄ-ները: PHE-ի տվյալները չեն ներառում Շոտլանդիան, Ուելսը կամ Հյուսիսային Իռլանդիան, որոնց կառավարություններն իրենց սեփական քաղաքականությունն են անցկացնում համավարակի դեմ պայքարում:

PHE-ն նաև հաղորդել է, որ անալիզը հաշվի է առնում պատվաստանյութերի միայն ուղղակի ներգործությունը, ինչպես նաև պատվաստումներից օգնության «հստակ և աճող» ապացույցները: Այդ կապակցությամբ նշվում է, որ պատվաստումների միջոցով կանխված մահվան դեպքերի և հոսպիտալացումների թիվը, հավանաբար, ավելի բարձր է:

«Պատվաստանյութերն արդեն բազմաթիվ կյանքեր են փրկել: Այժմ մենք տեսնում ենք այն հսկայական ազդեցությունը, որը դրանք ունենում են մարդկանց մոտ լուրջ հիվանդությունների կանխման գործում և, հետևաբար, նվազեցնում են մեր հիվանդանոցների բեռնվածությունը»,-բրիտանական ԶԼՄ-ները մեջբերում են PHE-ի ինունացման բաժանմունքի ղեկավար Մերի Ռամզիի հայտարարությունը:

Մեծ Բրիտանիայում կիրառում են AstraZeneca-ի, Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս