Բաժիններ՝

Մեծ ճանաչում ունեցող եվրոպական առողջարանը բացվել է բոլոր զբոսաշրջիկների համար

Պորտուգալական Մադեյրան «կանաչ միջանցք» է բացել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար. առողջարանային տարածաշրջանը պատրաստ է ընդունել նաեւ ռուսաստանցիներին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։

Ինչպես պատմել են Մոսկվայում Պորտուգալիայի տուրիզմի ինստիտուտում, կղզեխումբը պատրաստ է ընդունել աշխարհի տարբեր երկրների միջազգային ճանապարհորդների, անկախ այն բանից՝ նրանք պատվաստված են COVID-19-ի դեմ, թե ոչ: Մադեյրա ժամանելու կանոնները հետեւյալն են. անհրաժեշտ է, որպեսզի ուղեւորները վայրէջքից առաջ 12-48 ժամվա ընթացքում անձամբ անկետան լրացնեն madeirasafe.com. հարթակում:

Դա պարտադիր է բոլոր ճանապարհորդների համար, բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների. նրանց գրանցումը պետք է ներառվի ուղեկցող չափահաս անձանցից մեկի հարցաթերթիկում: Այնուհետեւ զբոսաշրջիկն էլեկտրոնային փոստով ծանուցում է ստանում մուտքի կոդով եւ համապատասխան QR-կոդով, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել Մադեյրայի օդանավակայան ժամանելուց հետո:

Ժամանելիս բոլոր օտարերկրացի հյուրերը, ներառյալ պատվաստում ստացածները, պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունք (Rt-PCR – Reverse Transcription PCR), որն արվել է ժամանելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Տեղեկանքը պետք է լինի անգլերեն լեզվով եւ հավաստիացված լինի այն լաբորատորիայի կողմից, որն այն տվել է: Թեստի արդյունքը նաեւ կարելի կլինի վաղօրոք ներբեռնել madeirasafe.com. հարթակում: Նման պահանջները կապված են մարդու բոլոր հնարավոր շփումներին հետեւելու անհրաժեշտության հետ, եթե նա հիվանդանա կորոնավիրուսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս