«Լավ գոնե թողե՞լ են, որ կարդա, թե ինչի տակ է ստորագրում»․ Մխիթար Զաքարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու համար ցուցմունքներ չգտնելով, «իրավապահները» վկայի են վերածել 2 ոստիկանի

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու համար ցուցմունքներ չգտնելով, «իրավապահները» վկայի են վերածել 2 ոստիկանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Բայց շատ փնթի են սարքել։

Լուսանկարում ոստիկանության ԼԵՅՏԵՆԱՆՏ կոչումով ՏԵՍՈՒՉԻ ցուցմունքն է, որում նա ասում է, որ ինքը ոստիկանության Ագարակի բաժանմունքի ՊԵՏՆ է՝ կոչումով ՓՈԽԳՆԴԱՊԵՏ։

Հենց կողքն էլ ստորագրում է՝ հաստատելով այդ ասածը։

Իսկ վերջում էլ գրում է, որ կարդաց ցուցմունքը, գրված է ճիշտ։

Հիմա իրականում ինքն ա՞ գրել էդ ցուցմունքը, թե՞ գրել՝ տվել են։

Լավ գոնե թողե՞լ են, որ կարդա, թե ինչի տակ է ստորագրում։
Ընդ որում, ամբողջ ցուցմունքի բովանդակությունն է այս տրամաբանության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930