Ջավախքում և Թբիլիսիում հայ երիտասարդները կազմակերպել են ցեղասպանության հիշատակի միջոցառումներ

Ապրիլի 23-ին Թբիլիսիում հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը ոգեկոչեցին յուրովի՝ երկինք բարձրացվեց 106 օդապարիկ։

Նույն օրը Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միությունները կազմակերպեցին պահանջատիրական քայլերթ։ Երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդ-ամրոցից և շարունակվեց մինչև Սուրբ Խաչ եկեղեցի։ Եկեղեցու բակում կանգնեցաված հուշակոթողի մոտ ելույթ ունեցան Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը և «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները։ Երթի մասնակիցները պահանջեցին 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում։

 

Տեսանյութեր

Լրահոս