Ֆրանսիայի Սենատի նախագահը հուսով է, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հուսով է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում կկայացնի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:  Լարշեն այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովում՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը:

«20 տարի է անցել այն օրվանից, երբ նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց ընդամենը 8 բառից, 1 հոդվածից բաղկացած օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա:

Սենատի նախագահի կարծիքով՝ կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է պատմության ողբերգական էջերի կրկնության համար:

«Մենք բոլորս հուսով ենք, որ ԱՄՆ նախագահն ի վերջո որոշում կկայացնի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Լարշեն:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում Սենատը, Ներկայացուցիչները պալատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: «Մի բան, որը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր դեր են խաղում խորհրդարանները՝ ոչ միայն հիշողության պահպանման, այլ նաև ամենակարևոր արժեքների պահպանության առումով»,-ասել է Ֆրանսիայի Սենատի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930