«Մեկը լինի՝ Սասուն Միքայելյանի կողքին կանգնի էսօր»․ Վահե Հակոբյան

«Մենք 3 տարի առհասարակ ոչ մի բանի դեմ չենք պայքարում, դրա համար այսօր ունենք այսպիսի երկիր, որ թուրքն ինչ ուզում՝ անում է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին, Հակոբյանն ասաց, որ հայկական բանակը կարող էր պայքարել անգամ ուժեղացված Ադրբեջանի դեմ, եթե խանգարողներ չլինեին․

«Եթե երկրի, այսպես ասած, «ղեկավարներն» և իրենց կանայք չխանգարեին պարզապես։ Գեներալներին չհանեին իրենց պաշտոններից, բերեին ինչ-որ անփորձ մարդկանց, բանակը այստեղ, չեմ կարծում, որ մեծ մեղք ունի։ Այո՛, մեղքի բաժին ունի, որ չի վռնդել իրեն դուրս․․․»։

Դիտարկմանը, թե իշխանությունների ներկայացուցիչները  տեսակետներ  են հնչեցրել, որ այն,  ինչ տեղի ունեցավ Սյունիքում,  նաև Վահե Հակոբյանը որոշակի մասնակցություն ունի՝ կազմակերպելու առումով,  Սյունիքի նախկին մարզպետը  ծիծաղելի համարեց․

«Իսկ երեկ Մեղրի քաղաքում կատարվածն ի՞նչ էր, էլի՞ կազմակերպված էր, իսկ Մխիթար Զաքարյանի նկատմամբ տեղի ունեցածն ի՞նչ էր, քան այլ կազմակերպված ապօրինի գործողություն։ Սա պետական ռեպրեսիա է, ժողովուրդ, իսկ ինչ որ կատարվեց Սյունիքում, դա Սյունիքի կարծիքն էր, որն ինքն այդ կերպ արտահայտեց»։

Ապա լրագրողները  նախ՝ հետաքրքրվեցին, թե Վահե Հակոբյանն ի՞նչ տեղեկություններ ունի Սյունիքից՝  հատկապես նկատի ունենալով վերջերս թշնամու կողմից հնչած կրակոցները, ապա մեջբերելով այսօր ԵԿՄ վարչության նախագահի արտահայտած  միտքը, թե ԵԿՄ-ն կանգնած է Սյունիքում,  փորձեցին ճշտել նախկին մարզպետի կարծիքը.

«Մեկը լինի՝ Սասուն Միքայելյանի կողքին կանգնի էսօր։ Սահմանում պարբերաբար ընթանում են կրակոցներ, այս օրերին Ադրբեջանը, Թուրքիան ավանդույթ են սարքել, մի քիչ ավելի ինտենսիվ են կրակում, ինչ-որ պրովոկացիոն, ագրեսիվ դրսևորումներ են, դրանից ոչ ավելի․․․»։

Տեսանյութեր

Լրահոս