Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել է Ղրղզստան
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել է Ղրղզստան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են երկրի առողջապահության նախարարությունում։
«Արդեն հասել է (պատվաստանյութի առաջին խմբաքանակը): Պատվաստանյութով ինքնաթիռը վայրէջք է կատարել «Մանաս» օդանավակայանում»,-հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «Սպուտնիկ V»-ով բնակչության պատվաստումը կսկսվի առաջիկա օրերին: Ավելի վաղ հանրապետությունում ՌԴ դեսպանությունում հայտնել էին, որ պատվաստանյութի մատակարարումն իրականացվում է պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ 2021 թվականի փետրվարի 24-25-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Ավելի վաղ մարդատար օգնության շրջանակներում հանրապետություն էր բերվել Sinopharm չինական պատվաստանյութը, որով արդեն պատվաստվել է մոտավորապես 10 հազար մարդ: COVID-19-ի առաջին դեպքերը Ղրղզստանուոմ հայտնվել են 2020 թվականի մարտին: Այսօրվա դրությամբ հիվանդացածների թիվը գերազանցել է 93 հազարը: Մահացել է ավելի քան 1,5 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: