Բաժիններ՝

Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է «Դեպի լույս» երգը

Սրբուհի Սարգսյանը երկրպագուներին է ներկայացրել «Դեպի լույս» երգը, որն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակը Սրբուհի Սարգսյանն է, պրոդյուսերը՝ Արթուր Արմենին, բառերը գրել է Ռիմա Հարությունյանը:

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես է եկել երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Երգչուհին 2018 թվականին Ուկրաինայում մասնակցել է «Ձայնը» նախագծին և հասել եզրափակիչ փուլ, իսկ 2019-ին Սրբուհին Հայաստանն է ներկայացրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:

2012-ից ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս