
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը ենթարկվեց փոփոխությունների

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց 82 «կողմ», 1 «դեմ» և 16 «ձեռնպահ» ձայներով:
Գործող օրենքով հստակ կարգավորված չեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների՝ ծրագրին չառնչվող այն գործարքների հետ կապված հարաբերությունները, որոնց համար նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնություններ: Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն ու ծրագրի հետագա իրականացումը խոչընդոտող պայմանների վերացումն է:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներն ու կառվարությունը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացրել: