Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Գեղանկարչությունը բեմում» ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ՊՈԱԿ-ը և Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանը 2021թ. ապրիլի 16-ին ժամը 19:00-ին համատեղ կբացեն «Գեղանկարչությունը բեմում» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած տասներեք թատերական էսքիզ:
Ցուցադրվող ութ հեղինակները 19-րդ դարի վերջի – 20-րդ դարասկզբի հայտնի ռուս նկարիչներ են. Ա. Բենուա, Ն. Բենուա, Ա. Գոլովին, Ն. Ռերիխ, Ս. Սուդեյկին, Ն. Սապունով, Վ. Շուխաև, Վ. Շուխաևա: Վերջիններս լինելով գրաֆիկայի, բնանկարի, դիմանկարի և նատյուրմորտի վարպետներ ՝ նաև թատրոնի տաղանդավոր նկարիչներ էին, ովքեր նոր մակարդակի բարձրացրեցին թատերական և դեկորատիվ արվեստը:
Ցուցադրության գիտատեղեկատու ապարատում լայնորեն օգտագործվել է գրական նյութեր. գեղանկարիչների ինքնակենսագրական գրառումներից և օրագրերից:
Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի տրամադրած փաստավավերագրական (ֆոտո) նյութերը առավել խորն են բացահայտում վերը նշված դարաշրջանի թատերարվեստը :