«Ծափահարում էինք, որ դուք հարցնեիք», «Այսպես էինք ուզում». Իշխանական պատգամավորները՝ ԱԺ-ում ծափահարելու մասին

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է  կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Զեկույցը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմելով ներկա պատգամավորներին, խրոխտ հայտարարեց. «Չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, Հայաստանում ապագա կա։ Արցախում ապագա կա։ Հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր ապագան»:

Նրա ելույթից հետո իմքայլական պատգամավորները հոտընկայս ծափահարեցին:

Նիստի ընդմիջմանը լրագրողները իմքայլական պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչու էին ծափահարում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը շատ «հետաքրքիր» պատասխան տվեց. «Ծափահարում էինք, որ դուք հարցնեիք»:

Իսկ ահա իշխանական պատգամավոր Արփի Դավոյանն էլ պատասխանեց. «Այդպես էինք ուզում»:

Իշխանական մի քանի պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, չպատասխանեց, թե 5000 զոհերի, հայրենիքի մեծ մասի կորստից հետո, ի՞նչ առիթ կար խորհրդարանական երկրի խորհրդարանում հոտընկայս ծափահարելու:

Տեսանյութեր

Լրահոս