Վաղարշակ Հարությունյանը կրկին չի «շփվում» լրագրողների հետ

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է  կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Ներկա է նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նիստի ընդմիջմանը, ինչպես միշտ, Վաղարշակ Հարությունյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ գնաց նրա աշխատասենյակ: Ինչպես և նախկինում մի քանի անգամ, այս անգամ ևս Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հորդորեց «հանգիստ թողնել» Վաղարշակ Հարությունյանին:

Այդուհանդերձ լրագրողները փորձեցին օգտվել Պաշտպանության նախարարին հարց տալու իրենց իրավունքից:

Փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու Գլխավոր շտաբի պետ նշանակվեց մեկ անձ, որին նախկինում այդ նույն պաշտոնից հեռացրել էին թերացումների համար:

Հարցին Վաղարշակ Հարությունյանն այդպես էլ չպատասխանեց, միայն նշեց. «Ես այսպես ոտքի վրա հարցազրույցներ չեմ տալիս, բոլոր հարցերն ուղղեք լրատվականի Ալթունյանին և հետևեք մեր պաշտոնական կայքին»:

Թե ինչու չեն կարողանում լուծել գերիների խնդիրը, Վաղարշակ Հարությունյանը չպատասխանեց:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ նախարարը չի պատասխանում լրագրողների որևէ հարցի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս