ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը` ՈւՂԻՂ

Մեկնարկեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որին ներկա են 32 անդամներից 17-ը. նիստն իրավազոր է: Կառավարության ներկայացուցիչ 16 անդամներից ներկա է միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը:

Նիստն սկսվեց օրակարգային հարցերի շուրջ քննարկումներով:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը կառավարության՝ նիստին ներկա միակ ներկայացուցչին՝ Ավետիք Քերոբյանին, հարցրեց, թե արդյո՞ք մնացած անդամների համար խնդիր չի լինի, եթե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրեն միայն համալսարանական անդամները, քանի որ իրենք են ներկա նիստին: Վերջինս նշեց, որ ինքը ներկա է նիստին և մյուսների անունից չի կարող կարծիք հայտնել, հիշեցրեց, որ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի խնդիրը ԵՊՀ շահը պաշտպանելն է:

Դավիթ Ափոյանն առաջարկեց ուժը կորցրած ճանաչել Հոգաբարձուների խորհրդի որոշումը, որով լուծարել են Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը:

Այս պահին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն ընդմիջվել է 15 րոպեով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս