Բաժիններ՝

ՊՍԺ-ն և «Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին երկու մասնակիցները ՊՍԺ-ն և «Չելսի»-ն են: Կիսաեզրափակչի պատասխան խաղերում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունելով «Բավարիա»-ին զիջեց նվազագույն հաշվով, սակայն նախորդ խաղում հաղթելով երկու խաղերի ընդհանուր հաշվով կշարունակի պայքարը:

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Պորտու»-ն արտագնա խաղում 0:1 հաշվով հաղթեց «Չելսի»-ին, սակայն քանի որ պարտվել էր առաջին խաղում 2:0 հաշվով դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: ՉԼ կիսաեզրափակիչում են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և անգլիական «Չելսի»-ն: Կիսաեզրափակչի մյուս մասնակիցները հայտնի կդառնան ապրիլի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս