Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչեւ արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից:

Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ եւ փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ եւ քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում է առանձնանալ եւ նույնիսկ ինչ-ինչ հարցերում հակա­ռակվել Փաշինյան Նիկոլին:

Դրա համար էլ իմքայլական իշխանության վերին օղակնե­րի համբերության բաժակը լցվել է եւ իրար հերթ չտալով՝ Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին»:

Տեսանյութեր

Լրահոս