Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Վերջին 15 տարում Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը։
Ապրիլի 10-ին, ժամը 23:26-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում` տներից մեկին հարակից ավտոտնակում և կրպակում։
Սաուդյան Արաբիայի ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել երեք զինծառայողների, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության, «թշնամու հետ համագործակցելու» մեջ:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը:
Ապրիլի լույս 4-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Իջևանի փողոցներից մեկում եղևնիներ են գողանում։
Bloomberg-ը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ մասը ստանում են հարուստ երկրները: Դա պայմանավորված է աշխարհում դեղամիջոցների անհավասար բաշխման հետ:
Ջիբութիի գործող նախագահ Իսմաիլ Օմար Գելեն ընտրություններում 98.58 տոկոս ձայներով վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում: Ընտրությունների արդյունքները հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:
Մյանմայում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված, ռազմական տրիբունալը 19 անձանց դատապարտել է մահապատժի քաղաքացիական անձի սպանության և զինվորականի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով:
Չինաստանի իշխանությունները թույլատրել են կլինիկական փորձարկումները կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի համար, որը մշակում է դեղագործական ընկերությունը:
Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ իր ծանոթ 49-ամյա մի կին սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար իրենից պարբերաբար վերցրել է ընդհանուր մոտ 1.700.000 դրամ:
Կնոջ հետ խոսելիս մի ցավոտ պահ կա: Դու բերում ես փաստեր ու փաստարկներ: Դու կոչ ես անում տրամաբանել ու սթափ դատել: Եվ անսպասելիորեն հայտնաբերում ես, որ նրա համար անտանելի է քո ձայնի հնչյունն անգամ:
Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում խոսելու շաքարավազի և բանանի էժանացման մասին։ Վաղուց արդեն շաքարավազն ու բանանն ավելի թանկ են, քան նախկինում էին։ Շաքարավազ գնելու համար հիմա սպառողները ստիպված են 41 տոկոսով ավելի շատ վճարել, քան վճարում էին մեկ տարի առաջ։ Բանանի գնաճը մեկ տարում կազմել է 14 տոկոս։