
Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է

Վերջին 15 տարում Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է։ Այդ մասին, ըստ ermenihaber.am–ի՝ հայտնում է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018 թվականին Ադրբեջանից Թուրքիա էր մեկնել 858.506 զբոսաշրջիկ, 2019-ին՝ 901.723 զբոսաշրջիկ։ 2020 թվականին, սակայն, այդ թվերը կորոնավիրուսի պատճառով նվազել են 73.7 տոկոսով։
2021-ի հունվար-փետրվարին գրանցվել են նվազման միտումներ։ Ադրբեջանից Թուրքիա մեկնողների թիվը նվազել է 70. 21 տոկոսով և կազմել 31. 855 մարդ։
Թուրքիայից Ադրբեջան մեկնողների թիվն էլ 2018-2019թթ. աճել է, իսկ 2020-ին նվազել է համաճարակի պատճառով։