Ջենիֆեր Լոպեսը լուսանկարներ է հրապարակել իր մասնակցությամբ գովազդային նոր ֆոտոշարքից
Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Լուսանկարները, որոնք հրապարակել է 51-ամյա աստղը արվել են DSW խանութների սեփակնատեր Designer Brands Inc ընկերության նոր հավաքածուի համար գովազդային ֆոտոշարքի ընթացքում։
Լուսանկարներում Լոպեսը կրում է JLO Velor High-Top Hiker Bootie մարզակոշիկներ, որոնց արժեքը DSW խանութներում 59,99 դոլար է։ Դերասանուհին իր տեսքն ամբողջացրել է ցանցավոր սպիտակ զգեստով։
Լուսանկարներից հաջորդներում Լոպեսը կրում է նարնջագույն կոմբինեզոն և բարձրակրունկներ, որոնք արժեն 64,99 դոլար։