Բաժիններ՝

Իլոն Մասկի ստարտափը ցույց է տվել, թե ինչպես է կապիկը վիդեոխաղեր խաղում՝ ուղեղի չիպի միջոցով

Neuralink-ի մասնագետները կապիկի ուղեղում մի չիպ են տեղադրել՝ դրանով իսկ հնարավորություն տալով տեսախաղեր խաղալ:

Իլոն Մասկի Neuralink ընկերությունը ցույց է տվել ինը տարեկան մակակա Փեյջերի տեսանյութը, որն ի վիճակի է ուղեղում տեղադրված չիպի շնորհիվ վիդեոխաղեր խաղալ: Տեսանյութը տեղադրվել է ստարտափի բլոգում:

Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է կապիկը ջոյսթիքն օգտագործում խաղի համար, որտեղ իրեն անհրաժեշտ է  շարժել կուրսորը: Մեկ խաղից հետո կապիկի ջոյսթիքը հանվեց և միացվեց MindPong (պինգ-պոնգի սիմուլյատոր)  խաղը, որում նա մտքի միջոցով վերահսկում էր խաղի գործողությունները՝ տեղադրված նեյրոնային թելերի միջոցով:

Փետրվարին Մասկը հայտնեց, որ իր ընկերությանը հաջողվել է կապիկի գանգի մեջ իմպլանտ տեղադրել՝ թույլ տալով նրան տեսախաղեր խաղալ:

Մասկը ստեղծեց Neuralink-ը, որը զարգացնում է ուղեղի չիպերը, 2017-ին: 2019 թվականին ստարտափն անցկացրեց շնորհանդես, որտեղ հայտարարեց ուղեղի և համակարգչի միջև հաղորդակցման չիպերի մշակման առաջին քայլերի մասին:

Neuralink-ի ղեկավար Մաքս Հոդակի խոսքով՝ չիպերը փոքր սարքեր են՝ գրեթե 3,1 հազար միկրոէլեկտրոդներով: Նման չիպը կարող է թույլ տալ, որ անդամահատված մարդիկ իրենց մտքերի ուժով վերահսկեն գաջեթը: Ինքը՝ Մասկը,  բացատրեց, որ տեխնոլոգիան ուղղված է ուղեղի և ողնաշարի վնասվածքների հետևանքները վերացնելուն և կորցրած ունակությունները լրացնելուն:

2020 թվականի օգոստոսին Neuralink-ի մասնագետները հաջողությամբ տեղադրեցին նեյրոինտերսի անլար  տարբերակը երկու խոզերի ուղեղում, այնուհետև հեռացրեցին այն՝ առանց կենդանիներին վնասելու:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս