Հանրային և էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում:
Արցախում 2020 թվականի ընթացքում հայտնաբերվել է քաղցկեղի 260 նոր դեպք՝ նախորդ տարվա 345 դեպքի փոխարեն:
«Բա որ 30 տարի բանակ չենք ունեցել, ինչպե՞ս ենք Շուշին ազատագրել, Արցախի 7 շրջաններն ինչպե՞ս ենք ազատագրել, բա որ բանակ չենք ունեցել, 2016 թվականին Սերժ Սարգսյանն Ալիևին ինչպե՞ս է կզացրել, ինչպե՞ս էր Ալիևը մղկտալով ասում, իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Կամ` հուլիսյան դեպքերի ժամանակ Նիկոլն ինչպե՞ս 71 մարտական խաչ տվեց, բա որ բանակ չունեինք, ո՞ւմ տվեց, ինչպե՞ս էին հայտարարում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Գոնե մտածեն, նոր խոսեն այդ անմեղսունակները»։
Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Մյանմայի իրավապահ մարմինները նախագահ Վին Մյինին եւ պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին առաջադրել են երկրի մի շարք օրենքների խախտման մղադրանքներ:
Ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ կինոնկարը ներառվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնի (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցութային ծրագրում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1-ին և 2-ին այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ զինվորական և քաղաքացիական անձանց:
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներդնելու պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում անհրաժեշտ նախադրյալների բացակայության պատճառով։
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որում հստակ նշված էր, որ պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա, որի հետևանքով հայկական կողմից եղան զոհեր և գերեվարվածներ։ Սրանով փաստացի Ադրբեջանը խախտեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և իր վերահսկողության տակ վերցրեց Հին Թաղերն ու Խծաբերդը։ Դեկտեմբերի 16-ին այդ գյուղերն արդեն Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ էին։
«Փաստինֆո»-ի խորհրդարանական աղբյուրները հաստատում են իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանին Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու տեղեկությունները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում դիմել է հետևորդներին, խնդրելով՝ օգնել անհետ կորած զինվորի մորը՝ գտնելու որդուն. «Խնդրում եմ Հայկազին արձագանքել։ Անհետ կորած զինվորի մայրը փնտրում է որդուն։ Որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերին։ Այնուհետեւ հոկտեմբերի առաջին օրերին մի զինվոր զանգահարել է անհետ կորած զինվորի մորն ու ասել՝ իր որդու հետ […]
Վերջերս լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության հետևանքով մենք պարտություն կրեցինք: Ժամանակին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ աշխատած Արծրուն Հովհաննիսյանը, ով արցախյան վերջին պատերազմի ժամանակ ՀՀ ներկայացուցիչն էր, հակառակ կարծիքի է:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար 2013-2020թթ.-ին կազմակերպված գնման ընթացակարգերի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 5-ին, ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ վարչական տարածքում (հասցե՝ Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8) էլեկտրաշչակ է փորձարկվելու:
Հարգելի գործընկերներ, Datalex.am տեղեկատվական համակարգում առկա է Դատավոր Դանիբեկյանի գործընկերոջս Էրիկ Ալեքսանյանի առավել քան հիմնավոր, բավարարման ակնհայտ ենթակա բացարկի միջնորդությունը՝ մերժելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։
Կապիտուլյացիայից 2 շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն ինձ պատմել է, որ տղաները կռվում են առյուծների նման, բայց ինչպես ինքն է հասկանում, սկսվել են թիկունքային աշխատանքների ու պաշտպանության կազմակերպման հետ կապված խնդիրներ, և, որ բանակի ղեկավարությունն առանձնապես չի հասկանում առաջնագծի իրավիճակը:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ:
Աբովյան քաղաքի N1 դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են
«Քանի դեռ Հայաստանում շարունակում է իշխել դավաճանների այս իշխանությունը, ապա միանշանակ դա կյանքի է կոչվելու, և կարծում եմ, որ շատ մոտակա ժամանակներում: Կարելի կլինի այդ կետից խուսափել, եթե տեղի ունենա իշխանափոխություն, և հայկական երկու պետությունների շահերը ներկայացնեն իրապես ազգային և պետականամետ մտածողություն ունեցող մարդիկ: Ադրբեջանցիներն արդեն իսկ հրապարակել են, որ պատրաստել են մոտ 12 հազար հոգանոց ցուցակ, եթե չեմ սխալվում, դա՝ միայն Մարտակերտ ուղարկելու նպատակով: Ադրբեջանն այդ պրոցեսն իրականացնում է, նրանք առաջ են շարժվում այդ օրակարգով, ցավոք սրտի, հայկական կողմը բոլոր հարցերում ենթարկվում է ադրբեջանական օրակարգին»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 750 մլն. դոլարով ավելացնում է Հայաստանի արտաքին պարտքը՝ պարտատոմսեր է տեղաբաշխել: Նախարար Ջանջուղազյանը էսօր նշել է, որ տարեվերջին մեր պետական պարտքը կհասնի 8.9 մլրդ. դոլարի:
Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 5-ին, ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ վարչական տարածքում (հասցե՝ Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8) էլեկտրաշչակ է փորձարկվելու:
«Տեղի ունեցավ այն, ինչին երևի թե չէինք սպասում». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2020թ․ սեպտեմբերի 27-ից Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը: Նրա պնդմամբ՝ պատերազմի սպասում էինք, սակայն այսքան մեծ աղետի՝ ոչ, քանի որ գիտեինք՝ մեր բանակը հզոր է:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168․am-ին է տրամադրել 2016թ․ «Քաղաքացիական պայմանագրի» խմբերից մեկում իր արած հարցումը, որին պատասխանել են ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ։
Փետրվարի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
Եվրոպայի տեսանկյունից Հայաստանը չափազանց քիչ բան է արել, որպեսզի մոտենա Եվրոպական միությանը, ուստի, եթե Փաշինյանը լիարժեքորեն հիմնվեր Եվրոպայի վրա, իհարկե, չէր լինի այն իրավիճակը, ինչ ներկայումս ԵՄ արձագանքի հարցում, երբ սկզբունքորեն Եվրոպան լռեց և ոչինչ չարեց, որպեսզի միջամտի հակամարտությանը ԼՂ-ում: Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը չուներ նման մանդատ ՀՀ-ի ներսում, Հայաստանն ունի իր աշխարհագրությունը, աշխարհաքաղաքականությունը, ճակատագիրը: Միամիտ կլիներ Արևմուտքի տեսանկյունից հույս ունենալ, որ Բելառուսից կարելի էր սարքել երկրորդ Ուկրաինա, ով նման կերպ էր մտածում, խենթ է:
Հունվարի 27-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնին հաղորդում էր ստացվել, որ Րաֆֆու և Շերամի փողոցների խաչմերուկում, քաղաքացիների ներկայությամբ, հանկարծամահ է եղել 70-ին մոտ մի տղամարդ։ Ճանաչողներին խնդրում ենք զանգել 1-02 կամ դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին։