«Խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում մենք ունենք առանձին առարկաներ, և շեշտադրված է այդ առարկաների ինքնավար գոյությունը դպրոցում, անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տարբեր առանձնացնել խաչվող գաղափարները»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ալեքսանյանը:
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ողջունում եմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը վերանայելու նախաձեռնությունը: Այդպիսի օրենքներ թող շատ ընդունեն: Դրանք շատ մոտ ապագայում պետք կգան՝ ապազգային նկրտումները (և ոչ միայն) արմատախիլ անելու անչափ բարդ առաքելության տեսանկյունից:
«Թող իմանան, որ մենք իշխանությունը վերցնելու բոլոր ձևերն ամբողջ աշխարհում գիտենք, բայց թող հասկանան, որ մեր երկրին ցնցումներ պետք չեն»,- հավելեց նա։
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի թիմի կազմում:
Վահան Բաբայանը՝ իշխանության և ընդդիմության քայլերի մասին. ՈւՂԻՂ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որով նպատակադրված է վերացնել կորոնավիրուսի համավարակի հետևանքները, վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Հերթական անգամ նա մերժեց բացարկի մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։ Կարելի՞ էր ակնկալել այլ որոշում, հավանաբար՝ այո, հաշվի առնելով զարգացումները մեր երկրում և այն պատմական աղետը, որի պայմաններում նա վարում է դատը։ Այո՝ եթե տիկին Դանիբեկյանը չընդհատեր և մինչև վերջս լսեր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հայտարարությունը, որում մանրամասն ներկայացվում էր հնարավոր դավադրության ողջ սխեման, որը բերեց մեր երկիրը աղետի։
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով: Սա Հայաստանում առաջին բանկային տվյալների կենտրոնն է, որն աշխատում է վերականգնվող էներգիայի աղբյուրով:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի զինվորներն ավարտել են ականազերծման հատուկ դասընթացը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մայոր Սերոբ Գրիգորյանը՝ ՊՆ ապօրինությունների մասին. ՈՒՂԻՂ
Խորհրդարանում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն հեղինակել են ԲՀԿ-ական պատգամավորներ Վահէ Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը։
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատվեց «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Արաբկիր» ԲԿ) պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին հարցը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, տեղեկացրեց, որ այս քննարկումն իր մեջ ներդրողներին հրապարակային առաջարկ չի պարունակում, թողարկված եվրոբոնդերը նախատեսված է օգտագործել բացառապես ՀՀ իրավական համակարգի տիրույթում: Ֆինանսների նախարարի խոսքով՝ կայացրած որոշումը ոչ թե «պահային գնահատման արդյունք» է, այլ մինչ այժմ վարած «համապարփակ քաղաքականությունների» գնահատականը՝ միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից:
Արցախում փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրենի պաշտոնում Սենատի հաստատմանն է առաջադրել Ուիլյամ Բեռնսի թեկնածությունը:
Օրեր առաջ՝ փետրվարի 1-ին, անդրադարձել էի ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում զետեղված պաշտոնական հաղորդագրություններից մեկին, որով տեղեկացում էր, որ հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, փետրվարի 1-ին փոխանցվել են Ադրբեջանին։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Աբգար ջան, 19 տարի առաջ էկար ու մեզ անսահման ուրախություն պարգեւեցիր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ նման ուրախություն պարգեւեց, որ քեզ ճանաչելու, սիրելու առիթ տվեց։ Ուղիղ մի տարի առաջ մայրդ ու հորաքույրդ քո արծվի թեւերի տակ մտած երջանիկ էին ու ուժեղ։ Էսօր, գիտեմ, էլի իրենց կգրկես, մեզ կգրկես, միայն թե դու մեզ կտեսնես, իսկ մենք… Աբգար, առաջին անգամ ծննդյանդ օրը մենք քեզ չենք գրկելու ֆիզիկապես, այլ միայն մտովի։ Իմ հերոս ու անսահման բարի ու պարկեշտ տղա»։
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելուց և արդյունքում ինձ ապօրինի կարգով ազատությունից զրկելուց հետո, տարբեր լրատվական հարթակներում սկսել են տարածել իմ անձին վերաբերող կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Մասնավորապես, տարբեր լրատվության միջոցներում տեղ են գտել չճշտված տեղեկություններ այն մասին, որ ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ։
Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 568-ի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշում եք, չէ՞, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը շարունակաբար բթացնելու համար հերթական «100 փաստ» ստերի հավաքածուն էր հրապարակում։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն փետրվարի 4-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնի:
Իսրայելի պաշպանության բանակի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել Սիրիայի ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին հաղորդումները:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կայքերը լայնորեն լուսաբանեցին «Նիկոլի այցը Արտաշատ» բեմադրությունը։ Սոցցանցերն էլ ծաղր ու ծանակով, մի լավ ձեռք առան։ Բայց դա հումորն էր։ Կա նաև ողբերգությունը։
ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցին:
Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Ճարտար քաղաքներում, Մարտունու շրջանի Ծովատեղ և Կոլխոզաշեն գյուղերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին: