Բաժիններ՝

Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը

Ֆեյսբուքյան օգտատեր Մացակ Փոլադյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը: Այս մասին հայտնում է Analitik.am-ը՝ հրապարակելով նաև գրառման լուսապատճենը:

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Նոր Անին տեղեկացրեց, որը գերևարված Մարալ Նաջարյանի հարազատ քույրն է, Անիի տունն են կողոպտել, որը ժամանակավոր գտնվում էր Հայաստանում՝ հույսով սպասելով քրոջ վերադարձին։ Կեցցե՛ն Հայաստանիցիները….. և Շենգավիթի ոստիկանությունը…»,- գրել է օգտատերը:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ հայտնի է դարձել, որ տանից տարել են ամբողջ կենցաղային տեխնիկան, անգամ հատակի սալիկներն են պոկել և գողացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս