Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հրապարակվեցին հաղթող հեռուստաընկերությունների անունները:
ԱԱԾ պահեստազորի սպաները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հավաստել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիարկության այցի նախապատրաստման մասին տեղեկատվությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Հնդկաստանում հունվարի 15-ի առավոտյան առնվազն 11 մարդ է զոհվել եւ եւս յոթը վերքեր եւ վնասվածքներ ստացել Քառնաթաքայի հարավային նահագնում, երբ բեռնատարը բախվել է մարդատար ավտոֆուրգոնին:
ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը համարել է ԱՄՆ-ի ներքին գործը՝ հրաժարվելով հետագա մեկնաբանություններից։
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ տնտեսական աճը դառնում է գերնպատակ՝ հակադրվելով կայուն և ներառական տնտեսական զարգացմանը, երկիրը կշարունակի մնալ ձախողված հոռի շրջանում:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի և ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևը այցելել են Շուշի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մեր վերքերը թարմ են, եթե այդպիսի խելոք մտքեր ունեին, պետք է այնպես անեին, որ պատերազմ չլիներ։ Գերիների առկայության պարագայում, կարծում եմ՝ կոռեկտ չէ, անբարոյականություն է գերիների, անհայտ կորածների խնդիրները չլուծած՝ խոսել տնտեսական շահի մասին։ Ինքս տնտեսագետ եմ, բոլոր հարցերին նայում եմ տնտեսագիտական պրիզմայով, բայց…»։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է, որպեսզի հանձնաժողովի նախկին անդամ Տիգրան Կարապետյանին փոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, և այդ առաջարկն ընդունվել է։
Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։
Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով:
Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով երկրամասի բարձր առաջնահերթությունը` մեծացնել միջազգային առևտուրը, այն պատրաստ է սահմանային շուկա ստեղծել Հայաստանի հետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արամ Յ.-ին, որը 2019 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի հերոսական դրվագները:
Մեհրիբան Ալիևան տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ամուսնու հետ շարժվել է դեպի Շուշի քաղաք:
Մեր՝ 17-ի ֆորմատի, մեջ դեռ ոչ մի փոփոխություն չկա: Բոլոր գործընթացները մեզ մոտ թափանցիկ են, բաց են, և կհորդորեմ պաշտոնական լրատվությանը հետևել:
ՀՌՀ-ն ընտրում է լիցենզավորման մրցույթի հաղթող հեռուստաընկերություններին. ՈՒՂԻՂ
Հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:
Կյանքի 72-րդ տարում կորոնավիրուսից մահացել է «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա ընկերը՝ արտիստ Վլադիմիր Դոլինսկին:
Հայաստանում հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք, առողջացել է 471 քաղաքացի, մահացել՝ 11-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր:
Գերմանիայում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 22 368-ով, համավարակի ամբողջ ընթացքում վարակ է հայտնաբերվել ԳԴՀ-ի 2 000 958 բնակչի մոտ: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 15-ին հրապաակված տվյալները։
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկիրը խորը ճգնաժամի մեջ խցկածը ասում է՝ պետք է երկիրը դուրս բերել ճգնաժամից․․․ Ոնց չասես՝ ինքդ ոտքից-գլուխ ճգնաժամ ես, ինքդ գնա, դուրս արի, երկիրը շատ արագ դուրս կգա ճգնաժամից․․․