ԱՆ հերթական կեղծիքը զոհվածների դատագենետիկական հետազոտությունների վերաբերյալ
Հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը: Սակայն ԱՆ-ն հայտնում է, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մեկ այլ բացահայտ կեղծիք, թե գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը միակն է Հայաստանում ԱՆ-ն հայտնում է հունվարի 2-ին։
Բանը նրանում է, որ ԱՆ մատուցմամբ Կառավարության որոշմամբ 2020թ. սկզբին ապօրինի կազմաքանդված ՁԻԱՀ-ի կենտրոնը նույն սարքից ուներ դեռ 2012թ-ից: Սարքը չի շահագործվում միայն այն պատճառով, որ ՊՇՌ լաբորատորիայի ողջ փորձառու անձնակազմը տասնյակ այլ բուժաշխատողների հետ ազատվել է աշխատանքից իրեց մասնագիտական կարծիքը արտահայտելու համար: Այդ բժիշկ լաբորանտները անցել են վերապատրաստումներ ՌԴ համաճարակաբանության կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտում, պարբերաբար կատարելագործվել այդ և մյուս առաջատար կենտրոնի՝ <<Վեկտորի>> մասնագետների կողմից, մասնակցել ՀՀ-ում ունիկալ գիտա-հետազոտական աշխատանքների նախագծմանն ու իրականացմանը: Այս ամենը առանց որևէ պետական ֆինանսավորման՝ դրամաշնորհներով: Այս պոտենցիալը ԱՆ կողմից փոշիացվեց:
Փաստացի, նախարարության քինախնդիր ղեկավար խմբակը չդիմեց մասնագետներին, այլ գերադասեց գնել նոր սարք՝ վատնելով պետական բյուջեի միջոցները (ըստ մամուլի հրապարակումների մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար), պատրանք ստեղծելով, որ դա է զոհվածների մարմինների նույնականացման ուշացումների պատճառը:
Կամ ասենք ինչն էր խանգարում, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի սեքվենատորը այս ընթացքում թեկուզ ժամանակավոր տրամադրվեր փորձագիտական հետազոտություններ իրականացնող կառույցին, ինչպես ՁԻԱՀ-ի կենտրոնի մեկ այլ սարք տրամադրվել է այլ կենտրոնի՝ կորոնավիրուսի հետազոտությունների իրականցման նպատակով և պետական զգալի միջոցներն ուղղվեին, օրինակ, վիրավոր զինվորների բուժմանը կամ հաշմանդամների վերականգնմանը:
Բայց ողջ աբսուրդը նրանում է, որ նմանատիպ վերլուծիչներ կան նաև այլ բժշկական կազմակերպություններում, որոնց ռեսուրսը նույնպես չի օգտագործվել:
‼️ ԱՆ հերթական կեղծիքը զոհվածների դատագենետիկական հետազոտությունների վերաբերյալ
? Հունվարի 14-ին առողջապահության…
Posted by Արժանապատիվ բուժաշխատողների միություն-Union of Decent Healthcare Workers on 2021 թ. հունվարի 14, հինգշաբթի