Բաժիններ՝

Իրանի Արևելյան Ադրբեջանի ղեկավարը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով երկրամասի բարձր առաջնահերթությունը` մեծացնել միջազգային առևտուրը, այն պատրաստ է սահմանային շուկա ստեղծել Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Եթե այդ սահմանային շուկան ստեղծելու ցանկությունն ունենա նաև Հայաստանը, ապա մենք կկարողանանք այն ստեղծել ամենամոտ ապագայում»,- Հայաստանում Իրանի դեսպանի և մասնավոր սեկտորի հետ հանդիպման ընթացքում ասել է Արևելյան Ադրբեջանի ղեկավարը:

Նահանգի ղեկավարն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք` ձգտելով խաղաղության և հանգստության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031