2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչո՞ւ որեւէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Լո՞ւրջ։ Ես դեռ եղբորս ենթադրյալ (անուղղակի ապացույցներ կան) գերության ենթատեքստում 2 շաբաթ առաջ էի ասել, որ քանի դեռ սա է ներկայացնում Հայաստանը, այդ հարցը չի կարող լուծվել։ Ոչ թե նրա համար, որ սա չէր ուզի դա անել, այլ քանզի չի կարող։ Չի կարող, քանզի թուրքի առջեւ ու թուրքից ստորացած մեկն է։ Հայաստանի որեւէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես։ Այսպես անսահման ու անխիղճ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավադիր վիժվածքն հերթական անգամ տարադրամի վերածեց մեր ազգային շահերն ու արժանապատվությունը՝ զոհասեղանին թողնելով ինչպես մեր տղաների հազարավոր կյանքեր, այդպես էլ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների ճակատագրեր:
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եռակողմ ճեպազրույցից պարզ դարձավ, որ գերիների հարցը լուծում չի ստանում։ Հիշեցնեմ, որ նախկինում կար պայմանավորվածություն՝ «բոլորը բոլորի դիմաց», Ադրբեջանին դա պետք էր իր երկու դիվերսանտներին ստանալու համար։ Այդ խնդիրը Ալիևը լուծեց և մեր գերիների մի մասին վերադարձնելուց հետո պարզ չի թե քանի գերի և երբ կվերադարձնի։
Մոսկվայում շուրջ չորս ժամ տևած Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցություններն ավարտվեցին ադրբեջանական կողմի համար նպաստավոր, հայկական կողմի համար ոչ նպաստավոր արդյունքներով։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հողատուն հասել էր Մոսկվա, որ հայտարարի գերիների հարցը դեռեւս չի հաջողվել լուծել ու համաձայնվի թուրքի երազանքի կատարմանը՝ ճանապարհ տրամադրելուն Հայաստանի տարածքով»։
Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիևի հետ այսօր հայտարարություն ստորագրեց՝ առաց գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին որևէ երաշխիք ստանալու: Մինչդեռ հունվարի 8-ի իր ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը որպես «առաջնահերթություն նշել էր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը»: Այս մասին գրում է Մեդիապորտը։
Երևանում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի շախմատային հերթական հուշամրցաշարը:
Մոսկվայում չի հաջողվել լուծել գերիների հարցը։ Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են»,- եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:
Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները հունվարի 10-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրի պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանն ու գերիների փոխանակմանն առնչվող հարցերը:
Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ)՝ Փհենյանում տեղի ուանեցող VIII համագումարում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ընտրվելը կուսակցության գլխավոր քարտուղար վկայում է նրա ձեռքերում իշխանության հետագա կենտրոնացման մասին եւ յուրօրինակ ուղերձ է ամբողջ աշխարհին:
Տեղահանված շուշեցիների փաստացի թվի հաշվառման գործընթացն առայժմ շարունակվում է:
Բանակցություններն ավարտվեցին․ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համատեղ ասուլիսը
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով այս հանդիպմանը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ կատարվելիք բեռնափոխադրումներին, նկատեց՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում ըստ էության դժվար է տեսնել որևէ տնտեսական բաղադրիչ, այնտեղ ավելի շատ տարածքային ու տարածաշրջանային խնդիրներ են արծարծված, այն էլ՝ ոչ հստակ, ընդհանուր ձևակերպումներով։
ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով սահմանված կարանտինը երկարաձգվեց մինչև հուլիսի 11-ը։
Հունվարի 9-ին մի խումբ մտավորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, բժիշկներ շտապ հավաք էին անցկացրել՝ քննարկելու երկրում առկա իրադրությունը: Նրանք նաև ստորագրահավաք իրականացրեցին՝ պահանջելով «Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրաժարականը»:
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից ընդհանուր առմամբ ակնկալիքներ չունի։
Լեռնային Ղարաբաղի տարածքում աշնանային ռազմական առճակատման ժամանակ հայերի դիրքերին հարվածում էին թուրքական նորագույն TRLG-230 հրթիռները, գրում է «Ռեպորտյոր»-ը:
Մահացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանը:
Դեկտեմբերի 28-ի առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:
Հունվարի 11-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 3 տուժածով:
Մոսկվայում կայացավ Հաայստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, հանդիպման օրակարգը տնտեսական բնույթ ունի։
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հաստատել է «Անսար Ալլա» եմենական շարժումը (հուսիթներ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի վիրահատությունն ավարտվել է:
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հունվարի 11-ին հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերը պատրաստ են դուրս բերվելու շահագործման:
Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող գրադարանների նկատմամբ հանրության հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը նոր շարք է նախաձեռնել:
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։
«Թրքասիրությունը տեղ չունի համալսարանում»․ այս գրությամբ պաստառներ փակցնելով՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները՝ հայտնում է Yerkir.am-ը։